Feeling «շոգից» խեղդված…

DSC09265

Մա´, էս օդը շիկացել ու չի հերիքում, որ ապրեմ… ու ոչ մի բան չի օգնում, ու դու էլ չես օգնում, որ շնչեմ… Մա´, Դանկան տաքն ու սառը խառնում ա իրար, շոգելուն մրսել ա ասում ու չի հասկանում, որ իրոք մեկ-մեկ շոգ-կրակին էլ մրսում են… ու ես մրսում եմ մեկ-մեկ….
Ուզում եմ փախչել մի տեղ` հեռու, բոլորի համար անհասանելի, իմ համար` ապահով… ու ինչի՞ էդ մի տեղը քո մոտ չի, մա…

Մա´, էս օդը շիկացել ու չի թողնում, որ ուժեղ լինեմ… ուզում եմ` ձեռքս բռնես, ու ինչ-որ տեղ տանես, ինչ-որ բան բացատրես… դե ճիշտ էնպես, ոնց ինչ-որ ժամանակ երևի արել ես… չեմ հիշում…

Մեկ-մեկ ինչ-որ բաներ եմ հիշում… ու չեմ հասկանում` էդ որտեղից հիշեցի, ինչի հիշեցի, ոնց չեմ մոռացել….

Մեկ-մեկ էդ հիշողությունները խանգարում են… մեկ-մեկ ատում եմ դրանք… Մա´, հիշողությունները շոգել չգիտե՞ն, շոգից խեղդվել ու մի տեղ փախչել չգիտե՞ն…

Մեկ-մեկ ուզում եմ, որ շոգն անցնի, ուժեղ, շաատ ուժեղ անձրև գա, ամեն ինչ մաքրի…ու չմրսեմ….
Մա´, ի՞նչ ես կարծում, հիշողությունները անձրևով կմաքրվե՞ն….

Leave a comment