Արուս տատը

            Ռադիոյի հաղորդավարը սովորական ձայնով, ինչպես հարևանի հետ սրճելիս կպատմի երեկ կողքի շենքում կատարված մի պատմություն, կարդում է. «Այս տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է 100 հազար քաղաքացի, 30 հազարով ավելի, քան՝ նախորդ տարի: «Զվարթնոց» օդակայանից մեր թղթակցին տեղեկացրին….»             …Ամեն օր մարդիկ հիասթափված ճառեր են ասում Հայաստանի ու այստեղի կյանքի մասին և ընդմիշտ մեկնում են … Continue reading Արուս տատը

Advertisements

Անկախի գինը

     Մեր միքանիհազարամյա հայրենիքը 25-ամյա պետականություն է, ինձնից ընդամենը մի տարով մեծ: Ես Անկախությունից մի տարի հետո եմ ծնվել: Բայց անկախության գինը չգրված պարտքի պես բոլորի ուսերին է դրվում: Ամեն մեկը մի ձևով վճարում է. համարյա՝ խաչհամբույրի պես: Բայց կան մարդիկ, որոնց վճարած գինը էլ երբեք վերադարձնել չես կարողանում, ու էդ գինը ծանրանում է … Continue reading Անկախի գինը

«Goodbye Հայաստանս, I’ll miss you»

«...Այս տարի Հայաստանից անվերադարձ հեռացել է 100 հազար քաղաքացի, 30 հազարով ավելի, քան՝ նախորդ տարի: «Զվարթնոց» օդակայանից մեր թղթակցին տեղեկացրին….» …Ամեն օր ֆեյսբուքներում հարյուրավոր մարդիկ հուզումնալից գրառումներ են կատարում Հայաստանը կարոտելու մասին, չեք-ին են լինում Զվարթնոց օդակայանում ու ընդմիշտ մեկնում են իրենց երազանքների ետևից: Մարդիկ մտածում են, թե ուրիշ տեղ կյանքը հալած յուղի պես է: … Continue reading «Goodbye Հայաստանս, I’ll miss you»

Փողոցները հիշողություն ունեն…

Փողոցներում, որտեղ մենք վաղուց չկանք, մեզ ոչ մեկ չի ճանաչում: Լուսացույցները երբեք չեն դադարել աշխատել, մեկ-մեկ էլի անձրևել ա էդ փողոցներում ու լավացրել հիշողությունը: Փողոցներում, որոնք մերը չեն հիմա, միշտ եռուզեռ է: Ու էդ փողոցներից ինչ-որ մեկի ինչ-որ անկյունից Il Divo-ն ճչում ա՝ "Adagio": Ականջներս փակում եմ, որ չլսեմ, բայց էլի գոռում են ճիշտ էն … Continue reading Փողոցները հիշողություն ունեն…

Դու ինձ կարդալ չկարողացար

Երբեմն փնտրում եմ ինչ-որ բան քեզնից՝ ինչ-որ հուշի կտոր, ասված բառի գույն, ժպիտի համ: Ուղղակի մի մասնիկ քեզնից, որ իմն էր .... թվում: Բայց դու այնպես չկաս, ասես երբեք չես էլ եղել, կարծես սա մի պատմություն է, որ կարդացել եմ գրքում... վաղուց, անուշադիր, թափթված, ու երևի էլի կիսատ եմ թողել: Ես գրքերը համարյա միշտ էդպես … Continue reading Դու ինձ կարդալ չկարողացար

Նորից FEELING… էս անգամ՝ ցաքուցրիվ…

Քո մասին վերջին տողս կիսատ մնաց ու ջնջել չի լինում: Իմ մասին վերջին միտքդ չմտածեցիր ու մտածել չես կարողանում... Կամ գուցե չես ուզում... Ու ամեն ինչ կիսատ մնաց, ինչպես սիրով սկսած դիմանկարն են մի օր կիսատ թողնում: Հիշո՞ւմ ես՝ ապագայից խոսելիս ինչ ծրագրեր էինք կազմում, ինչ երազանքներ կային, որ հաստատ իրականություն էին դառնալու.. չէ. չէ, … Continue reading Նորից FEELING… էս անգամ՝ ցաքուցրիվ…

Goodbye ձիուկ… Welcome козел…

Նոր տարի՞ն, թե՞ սեփական օգտագործման ծննդյան օրը...Երևի Նոր տարին, երևի էդ ժամանակ ենք մի տարով մեծանում: Հա՛, հենց էդ օրն ենք ամփոփում անցածը, վերհիշում ինչ-որ պահեր, ինչ-որ սխալներ, հենց էդ օրն ենք ինքներս մեզ խոստանում, որ եկող տարին ավելի լավ ենք ապրելու... Ձիուկ, դու լավն ես, սիրում եմ քեզ... Ու քո տարում սովորածս, ապրածս ու … Continue reading Goodbye ձիուկ… Welcome козел…

էլի ձմեռ… իմ Չսիրածը(((

Վերջացավ իմ միակ սիրելի աշունը... մյուս տարի առաջվա պես կլինի երևի՝ էլի չեմ սիրի աշունը... իսկ էս մեկն էկավ ու անցավ, բերեց-տարավ... վերջում տարավ հենց իրեն սիրելու միակ ՊատճառԻս :))) Ու ձմեռը սկսեց թանձրանալ առանց էդ Պատճառի... Վաղը երևի ձյուն կգա՝ խոշոր, սիրուն փաթիլներով, բայց ես էդ չեմ նկատի: Դրսում ավելի կցրտի, բայց մեկ է՝ … Continue reading էլի ձմեռ… իմ Չսիրածը(((

կայարան…

արագ արագ արագ...շտապեք, շտապեք, շտապեք... դռները փակվում են: մարդիկ գնում ու գալիս են վազում ու կանգնում են, նայում, սպասում, հեռանում արագ արագ արագ... ու ոչ մեկի անունը հեռվից չեն գոռում... Բոլորը մենակ հեռանում են, իսկ հետևից վազող չկա, լացող չկա... գնացքները մեկնում են, տանում են, կորցնում են ամեն ինչ արագ արագ արագ... Դռները բացվում են ուրիշ կայարաններում, … Continue reading կայարան…

Վատ երազ

Անին ԷԴ տղային արդեն վաղուց էր սիրահարված, երևի սկսել էր արդեն սիրել: Բայց երբ դեռ մի կարգին ծանոթ էլ չէին, մտածում էր միշտ, որ երբեք չէր սիրի ԷԴ տղային: Իսկ ԷԴ տղան, պարզվեց, ուրիշներին մի տեսակ նման չէր... Իսկ հիմա Անին երևի ամեն գիշեր մտածում է, որ ԷԴ տղան ավելի վատն է, քան մնացած բոլորը: Երևի … Continue reading Վատ երազ

Անորոշություն…

Մի երգ կա՝ «Ով եմ ես, ով ես դու՝ չգիտեմ...» Ճիշտ այդ բառերից մի զույգ ամեն գիշեր գալիս, փաթաթվում է կոկորդիս, սեղմում, սպառնում խեղդել: Իսկ հետո հեռանում է իբր, բայց իրականում իջնում, չէ՜, չի իջնում, բարձրանում, թաքնվում է ուղեղիս ինչ-որ ծալքում, որ ամբողջ օրը պատեպատ խփվի, ինձ հունից հանի... Ճիշտ այդ բառերից մի զույգ ամեն … Continue reading Անորոշություն…

1 տարվա ծանոթ/անծանոթԸս…

Ուզում եմ գրել «Բարեւ, իմ 1 տարվա ծանոթ/անծանոթ», հետո հիշում եմ, որ մեկ է՝ չես կարդալու, ուզում եմ անպայման հարցնել «Ո՞նց ես», հետո հիշում եմ, որ մեկ է՝ հետաքրքիր չէ... ի՞նչ կարիք կա ձևականությունների, անիմաստ հարցերի, ավելորդ նախաբանների... ու ընդհանրապես, մի տեսակ սենտիմենտալություն կա, որ վաղուց պիտի դուրս նետել ամեն տեղից... ու ընդհանրապես, գիտե՞ս, ծանոթ/անծանոթԸս, … Continue reading 1 տարվա ծանոթ/անծանոթԸս…

Facebook User

Մի ժամանակ ես ֆրենդլիսթս անընդհատ մաքրում էի facebook user-ներից՝ առանց իմանալու՝ ով էր եղել անուն-ազգանուն ունեցած ժամանակ (չնայած, որ մեկ-մեկ էլ հենց ես էի դառնում ֆեյսբուք յուզըռ)... իսկ հետո մի օր, լրիվ անսպասելի ինչ-որ կարևոր, մի քիչ արդեն թանկ դարձած մեկի անունը դարձավ Facebook User... տխուր էր, գիտե՞ս... ասենք, չէ, որտեղից իմանաս, որ տխուր էր … Continue reading Facebook User

Feeling Չգտնված…/կորցրած ՈՉԻՆՉ-ի մասին/

Էս Feeling-ը սկսել ա անընդհատ ու ամեն տեղ հետևել... սկսել եմ դրա մասին շատ խոսել... դժվարն առաջինն էր, հետո դարձավ սովորական, հերթական, շարքային օրագրության վերնագրի կարևոր մաս... դե համարյա էնպես, ոնց դժվար էր առաջին անգամ ինչ-որ կարևոր մեկին գրողի ծոցն ուղարկելը... թե՞` չէ... երևի կարևորներին գրողի ծոցն ուղարկելը միշտ էլ ցավոտ կմնա, որովհետև ամեն մի … Continue reading Feeling Չգտնված…/կորցրած ՈՉԻՆՉ-ի մասին/

Feeling «շոգից» խեղդված…

Մա´, էս օդը շիկացել ու չի հերիքում, որ ապրեմ... ու ոչ մի բան չի օգնում, ու դու էլ չես օգնում, որ շնչեմ... Մա´, Դանկան տաքն ու սառը խառնում ա իրար, շոգելուն մրսել ա ասում ու չի հասկանում, որ իրոք մեկ-մեկ շոգ-կրակին էլ մրսում են... ու ես մրսում եմ մեկ-մեկ.... Ուզում եմ փախչել մի տեղ` հեռու, … Continue reading Feeling «շոգից» խեղդված…